Աստվածաշունչ մատյանից
											
													13.12.2019 | 00:03
						Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտե. իր երեսը դարձնելով` արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։ Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան։ Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության  համար նա՛ պատիժ կրեց, և նրա՛ վերքերով մենք բժշկվեցինք։
 
Եսայու մարգարեությունը 53. 3-5
						
								Մեկնաբանություններ